Եվրամիությունը մի շարք պատժամիջոցներ է սահմանել Բելառուսի դեմ, որոնք արդեն գործում են Ռուսաստանի նկատմամբ։ Այս մասին տեղեկացրել է ԵՄ Խորհուրդը։ Նշվել է, որ պատժամիջոցները մտցվել են ՈՒկրաինայի դեմ պատերազմին բելառուսական տնտեսության մասնակցության առնչությամբ։               
 

Փուշ ու տատասկ ենք ցանում, հուսալով, որ վարդ ու կակաչ ենք հնձելու

Փուշ ու տատասկ ենք ցանում, հուսալով, որ վարդ ու կակաչ ենք հնձելու
17.12.2023 | 13:32

Ի՜նչ տարօրինակ արարած է մարդը։ Անգիր գիտի հազարամյակների խորքից եկող ճշմարտությունը՝ ինչ ցանես, էն էլ կհնձես։ Ոչ միայն գիտի, այլև հազար անգամ տեսել է, սեփական փորձով համոզվել է, որ ինչ ցանում ես, էն էլ հնձում ես, այլ կերպ չի լինում, բացառված է։ Գիտի, բայց շարունակում է փուշ ու տատասկ ցանել։ Ու, որ ամենատարօրինակն է, շարունակում է սպասել, որ վարդ ու կակաչ է հնձելու։

Մի՞թե հասկանալու կարողությունը միայն էն բանի համար է մեզ տրված, որ հասկանանք, թե ինչքան անհասկացող ենք։

Հենրիկ Պիպոյան

Դիտվել է՝ 5525

Մեկնաբանություններ